Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2427-Ա 11.07.2019թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի h.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3757-Ա որոշումներին համապատասխան.
1. Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները օտարել աճուրդով` համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման տրամադրման ենթակա գույքի վերաբերյալ հրապարակային ծանուցման հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգասյանը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ