Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

248-Ա 07.02.2019թ.

ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.21/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿՐՊԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Աղվան և Ռոբերտ>> ՍՊԸ-ի դիմումը՝ Կոմիտասի պողոտայի հ.21/2 հասցեում գտնվող կրպակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.10.2008թ. հ.2245002 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու մասին:
Կոմիտասի պողոտայի հ.21/2 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը 4066654 ՀՀ դրամ է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.12.2017թ. հ.18-06/2-78674 և 20.12.2018թ. հ.18-06/2-89091 եզրակացությունները.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Աղվան և Ռոբերտ>> ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր` Կոմիտասի պողոտայի հ.21/2 հասցեում գտնվող կրպակի զբաղեցրած 30.0քմ մակերեսով հողամասի համար 2002 թվականի հուլիսի քսանհինգին կնքված և 2004 մարտի 1-ին կնքված վարձակալության հ.65/ԱԳ պայմանագրերի գործողության ժամկետները երկարացնելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրերի հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) 25.07.2002թ կնքված պայմանագրի 17-րդ և 01.03.2004թ. կնքված պայմանագրի 16-րդ կետերում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
2) 01.03.2004թ. կնքված պայմանագրի 4-րդ կետի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն):>> բառերը,
3) 01.03.2004թ. կնքված պայմանագրի 4-րդ կետի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին,>> բառերը.

4) 01.03.2004թ. կնքված պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
5) 25.07.2002թ կնքված պայմանագրի 7-րդ, 01.03.2004թ. կնքված պայմանագրի 6-րդ կետերը լրացնել նոր՝ համապատասխանաբար 7.6 և 6.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6) 25.07.2002թ կնքված պայմանագրի 7-րդ, 01.03.2004թ. կնքված պայմանագրի 6-րդ կետերը լրացնել նոր՝ համապատասխանաբար 7.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացման կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջարդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա>>:
7) 25.07.2002թ կնքված պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 5 (հինգ) տոկոսը, որը կազմում է 12357 ՀՀ դրամ, տվյալ հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար՝ 16476 ՀՀ դրամ է:>>.
8) 01.03.2004թ. կնքված պայմանագրի 8-րդ կետում <<1(մեկ)>> թիվը և բառը փոխարինել <<5>> թվով, իսկ <<2471>> թիվը՝ <<12357>> թվով.
9) 01.03.2004թ. կնքված պայմանագրի 12-րդ կետում <<900015277072>> թիվը փոխարինել <<900035311027>> թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ