Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2481-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի Հ.7518-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 14.06.2019թ. 20-ել-1010 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի օգոստոսի 7-ի «Ֆանարջյան փողոցի 1-ին նրբանցքի հ.7/1 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գուրգեն Փարավոնի Սարգսյան, Սուրեն Փարավոնի Սարգսյանի, Քնարիկ Արշակի Սարգսյանի, Մկրտիչ Վոլոդյայի Սմբատյանի, Վարդան Վոլոդյայի Սմբատյանի իրավունքները վերականգնելու, 38.96քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.7518-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն և փոփոխությունները.
1) որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ֆանարջյան փողոցի 1-ին նրբանցքի հ.7/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2) նախաբանում «1534.96» թիվը փոխարինել «1532.04» թվով, 1-ին կետում «338.96» թիվը փոխարինել «336.04» թվով, վերնագրում, նախաբանում և 2-րդ կետում «38.96» թիվը փոխարինել «36.04» թվով, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ