Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2484-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի Հ.2040-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 11.10.2004թ.,ժառանգության իրավունքի վկայագիրը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 19-ի «Երևանի Անդրանիկ Իոսիֆյան փողոցի հ.10 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արսեն Ժորայի Ղուկասյանի, Ջավահիր Վարուժանի Ղուկասյանի, Յուրի Հենրիկի Ղուկասյանի, Կարեն Հենրիկի Ղուկասյանի, Ասյա Թոռնիկի Միկոյանի, Անդրանիկ Թոռնիկի Ղուկասյանի, Ալեքսանդր Արամի Գրիգորյանի իրավունքները վերականգնելու, 245.74քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2040-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Ալեքսանդր Արամի Գրիգորյանի» բառերից հետո լրացնել «Ժորա Թոռնիկի Ղուկասյանի» բառերը, նախաբանի 2-րդ նախադասությունում «Ալեքսանդր Արամի Գրիգորյանի (ծնված 14.02.1935թ.)» բառերից հետո լրացնել «Ժորա Թոռնիկի Ղուկասյանի (ծնված 10.02.1957թ)» բառերով, 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Հ. Մուրադյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մ.Աղաբեկյանին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ