Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2485-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ Ա. ՎՇՏՈՒՆՈՒ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.17/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԻԳՈՐ ՄԵՍՐՈԲԻ ՄԵՍՐՈԲՅԱՆԻ,ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊԻ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Մեսրոբի Մեսրոբյանի(ծնված 00.00.1956թ.),Գագիկ Մեսրոպի Մեսրոպյանի (ծնված 28.09.1958թ.) դիմումը։ Երևանի Ա. Վշտունու փողոցի 1-ին նրբանցքի հ.17/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 400.75քմ, որից 360.0քմ մակերեսով հողամասը Գրիգոր Մեսրոբի Մեսրոբյանին, Գագիկ Մեսրոպի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 21.02.1997թ., ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21.11.2017թ.հ.309 վկայագիրը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 08.05.2019թ. հ.1-0031, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2019թ. հ.8566 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.07.2019թ. հ.20-Ել-1155 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ա. Վշտունու փողոցի 1-ին նրբանցքի հ.17/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ա. Վշտունու փողոցի 1-ին նրբանցքի հ.17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գրիգոր Մեսրոբի Մեսրոբյանի, Գագիկ Մեսրոպի Մեսրոպյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 360.0քմ մակերեսով հողամասին կից 40.75քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 40.75քմ մակերեսով հողամասի,(որից 27.83քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Յուրիկ Մարտիրոսի Ադիխանյանի, Ռոման Էլնորիի Մխիթարյանի, Էդգար Հովհաննեսի Դավթյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Ա. Վշտունու փողոցի 1-ին նրբանցքի հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ա. Վշտունի փողոց 1-ին նրբանցք հ.17/1 տուն>>։

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ