Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2487-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԳԱՋԵԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.11/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌԻՏԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԻՎԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԼԻԼԻԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռիտա Ալեքսանդրի Պետրոսյանի(ծնված 01.12.1955թ.), Իվան Ալեքսանդրի Պետրոսյանի(ծնված 23.02.1957թ.), Լիլիա Ալեքսանդրի Նազարյանի(ծնված 26.02.1972թ.)դիմումը։ Երևանի Գաջեգործների փողոցի հ.11/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 435.27քմ, որից 170.5/101.5քմ+69.0քմ/քմ մակերեսով հողամասը Ռիտա Ալեքսանդրի Պետրոսյանին, Իվան Ալեքսանդրի Պետրոսյանին, Լիլիա Ալեքսանդրի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 04.09.2017թ. հ. 04092017-01-0147):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 11.03.2019թ հ.1-0108, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.05.2019թ. հ.7345 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2019թ. հ.20-Ել-589 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Գաջեգործների փողոցի հ.11/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Գաջեգործների փողոցի հ.11/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռիտա Ալեքսանդրի Պետրոսյանի, Իվան Ալեքսանդրի Պետրոսյանի, Լիլիա Ալեքսանդրի Նազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 170.5քմ,(որից 69.0 քմ-ն ընդհանուր սեփականություն)մակերեսով հողամասին կից 264.77քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 264.77քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Գաջեգործների փողոցի հ.11/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ