Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2488-Ա 17.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.32/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԼԻՆԱ ԱՇՈՏԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էլինա Աշոտի Մանուչարյանի (ծնված 31.07.1986թ.)դիմումը։ Երևանի Պարոնյան փողոցի հ.32/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 45.55քմ, որից 40.0քմ մակերեսով հողամասն Էլինա Աշոտի Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 26.02.219թ. հ.26022019-01-0278):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 26.04.2019թ. հ.1-0049, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի 13.05.2019թ.հ.38/01-92, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2019թ. հ.8564 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2019թ. հ.20-Ել-759 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Պարոնյան փողոցի հ.32/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Պարոնյան փողոցի հ.32/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էլինա Աշոտի Մանուչարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 40.0քմ մակերեսով հողամասին կից 5.55քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 5.55քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Չկալովի փողոցի հ.43/10 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Պարոնյան փողոց հ.32/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ