Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2489-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.34/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԻԳՈՐ ՀՈՒՆԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Հունանի Կիրակոսյանի(ծնված 04.05.1957թ.)դիմումը:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2000 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 11.04.2019թ. հ.1-0030, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 15.02.2019թ. հ.1226 վկայագիր, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2019թ. հ.8560 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2019թ. հ.20-Ել-760 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի հ.34/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Սիմեոն Երևանցու փողոցի հ.34/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գրիգոր Հունանի Կիրակոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 212.80քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 212.80քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սիմեոն Երևանցու փողոցի հ.34 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Սիմեոն Երևանցու փողոց հ.34/1 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Սիմեոն Երևանցու փողոցի հ.34/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ