Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2490-Ա 17.07.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.98/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՄԵՆ ՕՆԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արմեն Օնիկի Մարտիրոսյանի (ծնված 05.09.1954թ.) դիմումը։ Երևանի Կոնդի փողոցի հ.98/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 89.01քմ, որից 73.0քմ մակերեսով հողամասն Արմեն Օնիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.04.2019թ. հ.1-0430, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.06.2019թ. հ.8561 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2019թ. հ.20-Ել-758 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կոնդի փողոցի հ.98/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Կոնդի փողոցի հ.98/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Օնիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 73.0քմ մակերեսով հողամասին կից 16.01քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 16.01քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Կոնդի փողոցի հ.98 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Կոնդի փողոց հ.98/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ