Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2491-Ա 18.07.2019թ.


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի Գլխավոր հատակագծով նախատեսված՝ Երևան քաղաքի կենտրոնը շրջանցող օղակաձև Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա արագընթաց ավտոմայրուղու կառուցման 2-րդ փուլի՝ Ծովակալ Իսակովի պողոտան-Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի իրագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով, հաշվի առնելով «Ռուցոգ-ինվեստ» հոլդինգի ներկայացուցիչ «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությունը.
1.Ծովակալ Իսակովի պողոտան-Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի մշակման, «Ռուցոգ-ինվեստ» հոլդինգի ներկայացուցիչ «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) առաջարկի ուսումնասիրության և հարակից տարածքների կառուցապատման հայեցակարգի մշակման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ, համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ապահովել.
1) ընկերության առաջարկների ուսումնասիրության արդյունքներով աշխատանքային խմբի կողմից ամփոփված առաջարկության ներկայացումը Երևանի քաղաքապետին.
2) ընդունելի տարբերակի առկայության դեպքում, Երևան քաղաքում ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագրի նախապատրաստումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանը ներկայացնելու համար.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներդրումային ծրագիրը հավանության արժանանալու դեպքում՝ հարակից տարածքների կառուցապատման հայեցակարգի մշակումը:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատանքային խմբի ղեկավարի և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Շ.Երանյանի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ