Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2498-Ա 19.07.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 15.07.2019թ. հ.14/63929հ զեկուցագիրը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.հ. 3, 5, 10, 13, 15, 33, 35, 38, 41, 53, 54, 55 երթուղիները շարադրել հետևյալ խմբագրությամբ:

2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ. 3, 5, 10, 13, 15, 33, 35, 38, 41, 53, 54, 55 երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապա-տասխան փոփոխություններ։
3.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.հ. 3, 5, 10, 13, 15, 33, 35, 38, 41, 53, 54, 55 երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ և կազմակերպել դրանց աշխատանքը։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:
5.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ