Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

255-Ա 07.02.2019թ.

ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑԻ Հ. 32 ՇԵՆՔԻ Հ.8 ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդուարդ Իվանյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 25-ի հ.868-Ա որոշման հիման վրա Շիրազի փողոցի հ.32 շենքի հ.8 ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 10.03.2016թ. հ.10032016-01-0009 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Շիրազի փողոցի հ.32 շենքի հ.8 հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային արժեքը կազմում է 471,172 դրամ:
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշմամբ հաստատված հավելվածով.
1. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Էդուարդ Իվանյանի հետ կնքել համաձայնագիր Շիրազի փողոցի հ.32 շենքի հ.8 ավտոտնակի զբաղեցրած 22,7 քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի հուլիսի 12-ին կնքված վարձակալության հ.ԱՍ/174 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում <<Վովա Լալայան>> բառերը փոխարինել << Էդուարդ Իվանյան>> բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:>>.
3) պայմանագրի 4.2. ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4) պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.
5) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու.>> բառերը.
6) պայմանագրի 6-րդ կետը լրացնել՝ նոր 6.7 և 6.8 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8. Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝վարձատուի դիմումի հիման վրա: >>.
7) պայմանագրի 8-րդ կետում <<1>> թիվը փոխարինել <<3>> թվով, իսկ <<1027>> թիվը` <<3081>> թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ