Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2613-Ա  19.07.2018թ.               
               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի Հ.959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 14.02.2018 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 02.07.2018թ. 20-ել-589 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի փետրվարի 6-ի «Երևանի Արհեստավորների 1-ին փողոցի հ.99 հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռոզա Պողոսի Պողոսյանի, Կարապետ Հովհաննեսի Վարպետյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.959-Ա որոշման.
1) վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Կարապետ Հովհաննեսի Վարպետյանի» բառերը փոխարինել «Գոհար Կարապետի Վարպետյանի, Տիգրան Կարապետի Վարպետյանի, Հովհաննես Կարապետի Վարպետյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Կարապետ Հովհաննեսի Վարպետյանի (ծնված 01.01.1937թ.)» բառերը փոխարինել «Գոհար Կարապետի Վարպետյանի (ծնված 02.06.19702.), Տիգրան Կարապետի Վարպետյանի (ծնված 16.09.1962թ.), Հովհաննես Կարապետի Վարպետյանի (03.07.1964թ.)» բառերով:        
2)նախաբանում «280.3» թիվը փոխարինել «231.18» թվով, «271.2» թիվը փոխարինել «225.04» թվով, 1-ին կետում «271.2» թիվը փոխարինել «225.04» թվով, «9.1» թիվը փոխարինել «6.14» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ