Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2614-Ա  19.07.2018թ.               

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի Հ.7604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          
        

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.06.2018թ. 20-ել-494 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի օգոստոսի 12-ի «Նորագավթի 7-րդ փողոցի  հ.51 բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վոլոդյա Արտաշեսի Եզակյանի, Լևոն Արտաշեսի Եզակյանի, Ելենա Հովհաննեսի Ղազարյանի գույքային իրավունքները վերականգնելու, 194.13քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.7604-Ա որոշման վերնագրում,նախաբանում«194.13» թիվը փոխարինել «17.68» թվով, նախաբանում «702.13» թիվը փոխարինել «678.68» թվով, «494.13» թիվը փոխարինել «470.68» թվով, 1-ին կետում «494.13» թիվը փոխարինել «470.68» թվով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ