Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  
 
2615-Ա  19.07.2018թ.               

 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի
N517-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի փետրվարի 18-ի «Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N517-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1)«Տ.Մարգարյան  Երևանի քաղաքապետ» բառերը փոխարինել «Կ.Արեյան- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար»  բառերով.
2)«Տ.Բարսեղյան Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ» բառերը փոխարինել «Տ.Բարսեղյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ»  բառերով.
3)«Մ.Մինասյան  ճարտարապետ» բառերը փոխարինել «Մ.Մինասյան - ՀՀ ճարտարապետների պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ» բառերով.
4)«Ա.Առուստամյան  ճարտարապետ» բառերը փոխարինել «Ա.Առուստամյան - ՀՀ վաստակավոր ճարտարապետ» բառերով.
5)«Ա.Բադալյան  ճարտարապետ» բառերը փոխարինել «Ա.Բադալյան - ՀՀ ճարտարապետների պալատի նախագահի տեղակալ» բառերով.
6)«Ռ.Ալավերդյան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ»,  «Ա.Սամուելյան  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ»,  «Դ.Գրիգորյան  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ» և «Շ.Հակոբյան» բառերը հանել:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                                  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                Կ.ԱՐԵՅԱՆ