Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

27-Ա  11.01.2019թ. 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ  ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ   ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 


Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.
1.Երևանի քաղաքապետի 2017թ.  հունիսի  21-ի  հ. 2097-Ա,  2017թ.  նոյեմբերի 9-ի    հ.3969-Ա, 2017թ.  դեկտեմբերի 5-ի հ.4380-Ա, 2017թ.  դեկտեմբերի 19-ի  հ.4639-Ա,  2018թ.  փետրվարի 23-ի  հ. 690-Ա,  2018թ. փետրվարի 28-ի  հ. 734-Ա, 2018թ.  մարտի 20-ի հ. 985-Ա, 2018թ.  մայիսի 18-ի հ. 1916-Ա, 2018թ. օգոստոսի 20-ի հ. 2880-Ա, 2018թ.  սեպտեմբերի 26-ի հ.3139-Ա, 2018թ. սեպտեմբերի 26-ի հ. 3141-Ա, 2018թ. սեպտեմբերի 26-ի հ. 3143-Ա, 2018թ. հոկտեմբերի 10-ի հ.3283-Ա, 2018թ.  հոկտեմբերի 10-ի հ. 3285-Ա և 2018թ. հոկտեմբերի 10-ի հ. 3286-Ա որոշումների 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշումների մեջ <<Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին>> բառերը  փոխարինել  <<Լիազորել Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին >> բառերով.
2)Երևանի քաղաքապետի 2017թ.  հունիսի  21-ի  հ. 2097-Ա, 2017թ. նոյեմբերի 9-ի   հ.3969-Ա, 2017թ. դեկտեմբերի 5-ի հ.4380-Ա և 2017թ. դեկտեմբերի 19-ի հ.4639-Ա որոշումներում նշված` <<2020 թվականի հունվարի 31-ը>> բառերը փոխարինել <<2021  թվականի  հունվարի  1-ը.>> բառերով.
3)որոշումների 1-ին կետում ավելացնել նոր ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.   
«պայմանագրի 5.5 ենթակետերից հանել << և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու >> բառերը».
4)որոշումների 1-ին կետում ավելացնել նոր ենթակետ, հետևյալ բովանդակությամբ.
«պայմանագրում  ավելացնել նոր` ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
<<Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, Երևան համայնքի կողմից  կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից  միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<< Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  մասին օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա  ժամկետում։
3.Որոշման կատարման  կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր  վարչական շրջանի ղեկավարի վրա:
4.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ