Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2728-Ա 01.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի Հ.2118-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ <<ԵՐԵՎԱՆԻ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ
ԱՆՎԱՆ ԹԻՎ 89 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ 151.9ՔՄ ՀԱՏՎԱԾԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի12.06.2019թ h.01/22.22/4023-19 և 18.07.2019թ. հ.01/22.22/4966-19 գրությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի հ.1106-Ն որոշման 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 27-ի ««Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքից 151.9քմ հատվածը հետ վերցնելու և գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» հ.2118-Ա որոշումը:
2. Սեբաստիա փողոցի հ.19 հասցեում գտնվող «Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքից՝ 151.9քմ մակերեսով հատվածը հետ վերցնել:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ