Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2729-Ա 01.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի Հ.2117-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ <<ԵՐԵՎԱՆԻ ՍԻԱՄԱՆԹՈՅԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 162 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔԻՑ 1235.0ՔՄ ՀԱՏՎԱԾԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 12.06.2019թ. հ.01/22.22/4032-19 և 18.07.2019թ. հ.01/22.22/4967-19 գրությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի հ.1106-Ն որոշման 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 27-ի ««Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված տարածքից 1235.0քմ հատվածը հետ վերցնելու և գույքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» հ.2117-Ա որոշումը:
2. Անդրանիկի փողոցի հ.4 հասցեում գտնվող «Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքից՝ 1235.0քմ մակերեսով հատվածը hետ վերցնել:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ