Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2730-Ա 01.08.2019թ.


ԵՐԵՎԱՆ ԱՐԱԲԿԻՐ Ն. ԴՈՒՄԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.22/1 ՀԱՍՑԵՈՒՄ,
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ
ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել լիազորված անձ Վարդան Միքայելյանի դիմումը` Երևան, Արաբկիր Ն. Դումանի փողոցի հ.22/1 հասցեում, սեփականության իրավունքով «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի Մասնաճյուղի»-ին պատկանող բնակելի տան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.29112018-01-0283 վկայական) գործառական նշանակությունը հասարական սահմանելու և որպես բժշկական կենտրոն ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:
Երևան, Արաբկիր Ն.Դումանի փողոցի հ.22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 405.52քմ մակերեսով հողամասը ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետու-թյան և քաղաքաշինության վարչության 23.05.2019թ. հ.18-08/1-Մ-5323 եզրակացությունը.
1. Երևան, Արաբկիր Ն.Դումանի փողոցի հ.22/1 հասցեում, սեփականության իրավունքով «Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի Մասնաճյուղի»-ին պատկանող բնակելի տունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական նշանակության և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես բժշկական կենտրոն:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Արաբկիր Ն.Դումանի փողոցի հ.22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 405.52քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական և դրա զբաղեցրած հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ