Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


2731-Ա 01.08.2019թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 18-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վաղինակ Մարտոյանի լ/ա Վլադիմիր Անդրեասյանի դիմումը` Հաղթանակի 18-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեի հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 1995թ. հ. Ա003289 պետական ակտը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակի 18-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 399.0 քմ՝ պետական ակտում ամրագրված 400.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.05.2019թ. հ.18-06/1-Ա-3707 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Վաղինակ Մարտոյանին՝ ըստ հողի սեփականության իրավունքի 1995թ. հ. Ա003289 պետական ակտով պատկանող, Հաղթանակի 18-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 399.0քմ։
2. Հողամասի սահմանները որոշվում են 399.0քմ մակերեսի համար հաստատված հողամասի հատակագծով:
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակի 18-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/՝ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի դրույթներին համապատասխան սահմանել բնակելի կառուցապատման:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ