Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2744-Ա 07.09.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.1/8 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ 65ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԱԽԿԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2016 թվականի դեկտեմբերի 5-ին տրված հ.05122016-01-0093 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ մակերեսով հողամասը հանդիսանում է Արման Բաղրյանի սեփականությունը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 2106 թվականի նոյեմբերի 4-ի
հ.22/01-24864 գությամբ ներկայացված գնման հայտի հիման վրա հայտարարված գնման ընթացակարգի արդյունքում 2017 թվականի փետրվարի 14-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման հ.«ԵՔ-ԲԸԱՇՁԲ-17/17-2» պայմանագրի համաձայն՝ «Արա-Արաքս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1 շենքի բակային տարածքում իրականացվել են բարեկարգման և մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/12098/05/17 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 19-ին կայացված և 2018 թվականի մայիսի 21-ին օրինական ուժի մեջ մտած վճռով՝ ոչ իրավաչափ են ճանաչվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում տեղակայված՝ սեփականության իրավունքով Արման Բաղրյանին պատկանող 65քմ հողամասը պարսպապատելու, 4 հատ մարզասարքեր, 2 հատ նստարաններ, 2 հատ լուսարձակներ և այլ պարագաներ տեղադրելու և հողամասը խաղահրապարակի վերածելու Երևան համայնքի գործողությունները:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/8733/05/18 վարչական գործով 23.01.2019 թվականի հունվարի 23-ին կայացված և 2020 թվականի ապրիլի 6-ին օրինական ուժի մեջ մտած վճռով՝ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցվել է Արման Բաղրյանին տրամադրել Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ հողամասի նախկին դրությունը վերականգնելու եղանակով վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/8733/05/18 վարչական գործով 2019 թվականի հունվարի 23-ի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Արման Բաղրյանին սեփականության իրավունքով պատկանող, Երևան քաղաքի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ հողամասում խաղահրապարակի կառուցման արդյունքում խախտվել է Արման Բաղրյանի սեփականության իրավունքը, մասնավորապես` Արման Բաղրյանը զրկվել է սեփականության իրավունքի բովանդակության մաս կազմող` տիրապետման և օգտագործման իրավազորությունից:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 2020 թվականի օգոստոսի 3-ին տրված թիվ ՎԴ/8733/05/18 կատարողական թերթի հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում 2020 թվականի օգոստոսի 5-ին հարուցվել է թիվ 06523426 կատարողական վարույթը և կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որով Երևանի քաղաքապետարանը պարտավորեցվել է Արման Գրիգորի Բաղրյանին տրամադրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ հողամասի նախկին դրությունը վերականգնելու եղանակով վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով: Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետևանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, և այդ դրության հետևանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին և ենթակա չեն վերացման այլ կարգով:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի՝ թիվ ՎԴ12098/05/17 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 19-ի և թիվ ՎԴ/8733/05/18 վարչական գործով 2019 թվականի հունվարի 23-ի վճիռները, ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ և 98-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Հատուցել Արման Բաղրյանին պատճառված վնասը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ հողամասի նախկին դրությունը վերականգնելու եղանակով:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ վերականգնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի հ.1/8 հասցեում գտնվող 65քմ հողամասի նախկին դրությունը:
3.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանա-տվությունը դնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ