Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2747-Ա 07.09.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.6958-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով․
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Երևանի Էջմիածնի հին խճուղու հ․99/15 բնակելի տան նկատմամբ Անահիտ Արտեմի Մկրտչյանի, Նաիրա Ռոբերտի Սարդարյանի, Լիլիթ Ռոբերտի Սարդարյանի իրավունքները վերականգնելու, 692,74քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.6958-Ա որոշման 3-րդ կետում «Երևանի քաղաքապետի օգնականին » բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                       Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ