Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2751-Ա 07.09.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.67 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼՎԱՐԴ ԳԱՌՆԻԿԻ ՄՀԵՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալվարդ Գառնիկի Մհերյանի (ծնված 20.12.1963թ.) դիմումը։ Երևանի Ոսկանյան փողոցի հ.67 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 819.66քմ, որից 577.68քմ մակերեսով հողամասն Ալվարդ Գառնիկի Մհերյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 03.10.1994թ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08.05.2020թ. հ.01-0559, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.07.2020թ. հ.8125 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.08.2020թ. հ.20-Ել-Մ-2209 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ոսկանյան փողոցի հ.67 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ոսկանյան փողոցի հ.67 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ալվարդ Գառնիկի Մհերյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 577.68քմ մակերեսով հողամասին կից 241.98քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 241.98քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ