Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2752-Ա 07.09.2020թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.68 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ՀԱՅԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Տիգրան Հայկի Մանուկյանի (ծնված 08.05.1981թ.) դիմումը։ Երևանի Նոր Արեշի 14-րդ փողոցի հ.68 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 418.39քմ, որից 333.0քմ մակերեսով հողամասը Տիգրան Հայկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 08.05.2019թ. հ.3765., հ.3766 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23.06.2020թ. հ.01-0832, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.07.2020թ. հ.8127 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.08.2020թ. հ.20-Ել-Մ-805 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նոր Արեշի 14-րդ փողոցի հ.68 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նոր Արեշի 14-րդ փողոցի հ.68 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Տիգրան Հայկի Մանուկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 333.0քմ մակերեսով հողամասին կից 85.39քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 85.39քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նոր Արեշի 14-րդ փողոցի հ.68 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ