Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2754-Ա 07.09.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.22/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄԱՅԻՍ ԲԱԼԱԲԵԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արամայիս Բալաբեկի Մանուկյանի (ծնված 10.01.1934թ.) դիմումը։ Երևանի Դավթաշենի 8-րդ փողոցի հ.22/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 485.50քմ, որից 411.18քմ/փաստաթղթերով ամրագրված 546.65քմ-ի փոխարեն/ մակերեսով հողամասն Արամայիս Բալաբեկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 27.05.2019թ. հ.1-0025, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.04.2020թ. հ.4014 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.08.2020թ. հ.20-Ել-Մ-7394 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Դավթաշենի 8-րդ փողոցի հ.22/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Դավթաշենի 8-րդ փողոցի հ.22/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամայիս Բալաբեկի Մանուկյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 411.18քմ մակերեսով հողամասին կից 74.32քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 74.32քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Դավթաշենի 8-րդ փողոցի հ.22ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Դավթաշենի 8-րդ փողոց հ.22/1 տուն>>։

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։ 

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ