ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2817-Ա 09.08.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 2646-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով և 3-րդ մասով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 25-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցներն անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 2646-Ա որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները հետ վերցնելու և «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին գույք ամրացնելու մասին».
2) որոշման նախաբանը «Հիմք ընդունելով» բառերից հետո լրացնել «քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը,» բառերով.
3) որոշման 1-ին կետում «տրամադրել նոր ստեղծված» բառերը փոխարինել «ամրացնել» բառով.
4) որոշման 2-րդ կետից հանել «և «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր» բառերը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ