Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2856-Ա 13.08.2019թ.

 

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ 

ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Մուրադյանի դիմումը՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ.15 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19052017-01-0096 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ. 15 շենքի հ. 6 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 732.440 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ. 41-Ն որոշման հավելվածի դրույթներով.
1. Լիազորել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հ.Մհրյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սվետլանա Մուրադյանի հետ կնքել համաձայնագիր` Նոր Նորքի Մոլդովական փողոցի հ. 15 շենքի հ. 6 ավտոտնակի զբաղեցրած 27.3 քմ մակերեսով հողամասի համար 21.10.1998թ. հ.08/463 կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Գևորգ Հարությունյան>> բառերը փոխարինել <<Սվետլանա Մուրադյան>> բառերով.
2)պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը:».
3)պայմանագրի 5.2 ենթակետից հանել «(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)» բառերը.
4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել (կամ օտարելու հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը հօգուտ Վարձատուի) բառերը.
5)պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր` 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».

<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/` պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում` <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.

6) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ`
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսը, որը կազմում է 5700 ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար, կազմում է` 6960 ՀՀ դրամ:>>.
7) պայմանագրի 4-րդ կետում` «1 Հա 14646180» բառերը փոխարինել «1քմ 6960» բառերով.
8) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում`<<0.25>> թիվը փոխարինել <<0.05>> թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ