Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2859-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի Հ.640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 20.04.2018 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 28.06.2018թ. 20-ել-580 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2010 թվականի փետրվարի 17-ի «Դավթաշենի 7-րդ փողոցի հ.47/3 հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Զարզանդ Հովհաննեսի Հակոբյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.640-Ա որոշման
1)նախաբանում «632.2» թիվը փոխարինել «547.24» թվով, նախաբանում, 1-ին կետում «130.2» թիվը փոխարինել «45.24» թվով
2)վերնագրում, նախաբանի 2-րդ նախադասությունում, 1-ին, 5-րդ կետերում «Զարզանդ Հովհաննեսի Հակոբյանի» բառերը փոխարինել «Վիկտորյա Զարզանդի Հակոբյանի, Արմենուհի Զարզանդի Հակոբյանի» բառերով, նախաբանի 1-ին նախադասությունում «Զարզանդ Հովհաննեսի Հակոբյանի (ծնված 08.11.1934թ.)» բառերը փոխարինել «Վիկտորյա Զարզանդի Հակոբյանի (ծնված 22.12.1960թ.), Արմենուհի Զարզանդի հակոբյանի (ծնված 2701.1963թ.)» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                           
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                  Կ.ԱՐԵՅԱՆ