Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2861-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի Հ.3172-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության 

և քաղաքաշինության վարչության 30.07.2019թ. 20-ել-1350 եզրակացությունը, Վ.Խաչատրայնի և Գ.Հովեյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի օգոստոսի 19-ի «Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի հ.72 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վոլոդյա Սերյոժայի Խաչատրյանի, Գայանե Հատիկի Հովեյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.3172-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նոր Արեշի 34-րդ փողոցի հ.72 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ