Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2863-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի Հ.1361-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 17.07.2019թ. 20-ել-1245 եզրակացությունը, Ա.Ակարմազյանի դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 29-ի «Երևանի Սարի Թաղի 19ա փողոցի հ.22 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Զավեն Օնիկի Ակարմազյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1361-Ա որոշման 1-ին կետը «102.84քմ մակերեսով հողամասի» բառերից հետո լրացնել «և դրա վրա գտնվող շենք-շինությունների» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ