Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2865-Ա  16.08.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ  ՀՈՂԱՄԱՍԸ
ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, ՀՀ կառավարության 12.04.2001թվականի հ.286, Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի հ․648-Ն և Երևանի քաղաքապետի 12.04.2010 թվականի հ.1540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 15.08.2018թ. նիստի  արձանագրությունով  տրված առաջարկությունները.
1.Մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրման համար առանձնացնել հողամաս համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գնի։
2.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամաերի գործառնական նշանակությունների սահմանումը չեն առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի հետ և համապատասխանում են 2-րդ ենթակետի դրույթների հետ, սույն որոշման հավելվածի հ.1  կետում նշված հողամասի գործառնական նշանակությունը սահմանել ընդհանուր օգտագործման, սույն որոշմանը կից նախագծման թույտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) համապատասխան։
3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված կառուցապատրման իրավունքով տրամադրման ենթակա հողամասի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել մրցույթի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
5.Հանձնարարել վարչական շրջանի ղեկավարին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։


           

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                                
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         Կ.ԱՐԵՅԱՆ