Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2866-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.23/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԱԳ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ավագ Հովհաննեսի Հովհաննիսյանի(ծնված 01.01.1955թ.) դիմումը։ Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.23/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 241.17քմ, որից 191.48քմ մակերեսով հողամասն Ավագ Հովհաննեսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 07.12.2018թ. հ.07122018-01-0226):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 11.06.2019թ հ.1-0017, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.07.2019թ. հ.10576 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.06.2019թ. հ.20-Ել-1012 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.23/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Քանաքեռի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հ.23/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ավագ Հովհաննեսի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 191.48քմ մակերեսով հողամասին կից 49.69քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 49.69քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ