Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

2867-Ա  16.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի  N 752-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 1-ի «Ծրագրի համակարգող խորհուրդ և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 752-Ա որոշմամբ հաստատված հ.2 հավելվածում՝ «Աշխատանքային խմբի անդամներ» ենթաբաժինը լրացնել «Գոռ Մուրադյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության գնումների կազմակերպման բաժնի պետ», «Դիանա Կարապետյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ», «Աշոտ Հովհաննիսյան  «Ձևավորում» ՓԲԸ-ի մասնագետ», «Նժդեհ Անդրիազյան Կայուն էներգետիկայի ֆինանսավորման բնագավառում կարճաժամկետ ավագ փորձագետ», «Երեմիա Ենգիբարյան էներգետիկ աուդիտոր/էներգաարդյունավետության փորձագետ», «Սերգեյ Աբրահամյան լուսավորության ճարտարագետ» բառերով, ինչպես նաև «Նունե Սաքանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժնի պետ» բառերը փոխարինել «Նարինե Աբելյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության զարգացման և ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ» բառերով:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ.ԱՐԵՅԱՆ