ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2867-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՇԱՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.77 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՇԱ ՍԵՆՈՅԻ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միշա Սենոյի Ժամկոչյանի (ծնված 15.02.1951թ.)դիմումը։ Երևանի Վարշավյան փողոցի հ.77 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 567.56քմ, որից 470.4քմ մակերեսով հողամասը Միշա Սենոյի Ժամկոչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է :
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, Հանուն ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.11.2012թ. հ.ԵԱՔԴ/0390/02/12 և 07.12.2018թ.հ. ԵԴ/6818/02/18 վճիռները, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 08.04.2019թ հ.1-0032, «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 03.04.2018թ.հ.30511807, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.04.2019թ. հ.6832 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.04.2019թ. հ.20-Ել-528 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Վարշավյան փողոցի հ.77 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Վարշավյան փողոցի հ.77 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միշա Սենոյի Ժամկոչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 470.4քմ /339.1քմ ընդհանուր բաժնային սեփականություն/ մակերեսով հողամասին կից 97.16քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 97.16քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ