Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2868-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ԳՈՒԼԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.26/7 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 

ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ՀՐԱՇԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդան Հրաշիկի Հովհաննիսյանի (ծնված 29.05.1968թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 10.05.2019թ. հ.1-0286, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.06.2019թ. հ.8748 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.05.2019թ. հ.20-Ել-806 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Գուլակյան փողոցի հ.26/7 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Գուլակյան փողոցի հ.26/7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Հրաշիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 47.73քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 47.73քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Գուլակյան փողոցի հ.26/3 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Գուլակյան փողոց հ.26/7 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ