Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2869-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՌՈՍՏՈՄԻ ՓՈՂՈՑԻ Հ.29/3 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 

ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵԴՐԱԿ ՆԱՎԱՍԱՐԴԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սեդրակ Նավասարդի Նավասարդյանի (ծնված 28.04.1949թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի 31.05.2019թ.հ.38/01-115, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 21.05.2019թ. հ.1-0369, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 24.06.2019թ. հ.9893 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.06.2019թ. հ.20-Ել-955 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ռոստոմի փողոցի հ.29/3 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ռոստոմի փողոցի հ.29/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սեդրակ Նավասարդի Նավասարդյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 58.28քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 58.28քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ռոստոմի փողոցի հ.29 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ռոստոմի փողոց հ.29/3 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ