Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2870-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ԴԱՎԹԱՇԵՆԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ 

ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԼԵՏ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Համլետ Վաղարշակի Հովհաննիսյանի (ծնված 05.06.1954թ.) դիմումը։ Երևանի Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2/4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 190.54քմ, (որից 26.9 քմ-ն գտնվում է կառուցապատման գծից դուրս և տրամադրման ենթակա չէ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 02.08.2016թ. հ.1-0085, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.07.2016թ. հ.6729 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.07.2019թ. հ.20-Ել-1334 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2/4 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Վաղարշակի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 163.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 163.64քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Դավթաշենի 7-րդ փողոցի հ.2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Դավթաշեն 7-րդ փողոց հ.2/4 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ