Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2897-Ա 14.08.2019թ.

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ ԱՐԱՐԱՏՅԱՆ 10-ՐԴ ԲԱՐԱՔ Հ.117/12Ա ՀԱՍՑԵՈՒՄ` ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ԿԱՐԵՆ ԺՈՐԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.06.2019թ. տրված հ.18-06/Օ-241 մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցների տեխնիկական վիճակի վերաբերյալ «ՍԵՅՍՄՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 09.10.2018թ. տրված եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՄԵԳԱ ՎԵՅ” ՍՊԸ-ի կողմից 15.08.2018թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (17.05.2019թ. հ.Խ-1618).
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Երևան, Շենգավիթ Արարատյան 10-րդ բարաք հ.117/12ա հասցեում՝ սեփականության իրավունքով քաղաքացի Կարեն Ժորայի Խաչատրյանին պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.3518-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումը` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Շենգավիթ Արարատյան 10-րդ բարաք հ.117/12ա հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 13.09.2007թ. տրված հ.2448167 վկայական) քաղաքացի Կարեն Ժորայի Խաչատրյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 179.1 քառ.մետր (բնակելի տուն) ընդհանուր մակերեսով կառույցը ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 376110 (երեք հարյուր յոթանասունվեց հազար մեկ հարյուր տաս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ