ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2922-Ա 17.09.2020թ.


ԱՎԱՆ, ՄԱՐՇԱԼ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ Հ.15/1
ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ
ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Հատուկ սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության լիազորված անձ Հարություն Ռաֆայելյանի դիմումը՝ Մարշալ Բաբաջանյան փողոցի 1-ին փակուղու հ.15/1 հասցեում, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասի սահմանները ճշտելու և ավելի օգտագործվող հողամասն ուղակի վաճառքի միջոցով օտարելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11102019-01-0252 վկայականը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4452.33քմ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11102019-01-0252 վկայականում ամրագրված 4386.5քմ մակերեսիի փոխարեն: Ավելի տնօրինվող՝ 65.83քմ մակերեսով հողամասի ճշգրիտ տեղադիրքը նշել հնարավոր չէ:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման գոտում է:
Քննարկվող՝ 4452.33քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.06.2020թ. հ.18-06/635 և 22.06.2020թ. հ.18-06/679 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի 1-ին փակուղու հ.15/1 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4452.33, որից՝ 65.83 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Հատուկ սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 297.815 (երկու հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Հողամասի սահմանները որոշվում են 4452.33քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մարշալ Բաբաջանյան փողոցի 1-ին փակուղու հ.15/1 հասցեում գտնվող 4452.33քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել համապատասխանաբար՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության և արդյունաբերական օբյեկտների կառուցապատման։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, «Հատուկ սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած:
6. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ