Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2930-Ա 15.08.2019թ.

«ՀԱՅ - ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 

2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Հայ-Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները համապատասխանաբար՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հանձնարարել «Հայ-Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենին.
1) հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և ֆինանսական վարչությունների հետ համաձայնեցնելուց հետո,
2) բացառել ընկերության եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածների գծով գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ու «Հայ - Արտ» մշակութային կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ