Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2933-Ա 15.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» հ.13-Ն հրամանով.
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար մրցույթների անցկացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման հ.1 դահլիճում:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` մինչև 2019 թվականի օգոստոսի 19-ը` ապահովել Երևանի քաղաքապետարանի աշխա¬տակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների նախապատրաստա¬կան աշխատանքների իրականացումը և հաստատված ժամանակացույցի համաձայն մրցույթներ անցկացնելու մասին հայտարարությունների հրապարակումը` www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Երևանի պաշտոնական համացանցային կայքում /www.yerevan.am/:
4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.201 և հ.202 սենյակներում:
Քաղաքացիները մրցույթներին մասնակցելու համար փաստաթղթերն իրենց ցանկությամբ կարող են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ             Հ. Մ Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն