Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2944-Ա 15.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.08.2019թ. հ.18-06/1-Թ-1632 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 27-ի «Հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» h.2105-Ա որոշման 1-ին կետի 4)-րդ ենթակետում՝ «900055040233» թիվը փոխարինել «900055040068» թվով:
2. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հունիսի 10-ի «Վիտալիկ Մեհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին» h.1890-Ա որոշման 1-ին կետում՝ «2005.32» թիվը փոխարինել «205.32» թվով:
3. Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հաղթանակ տեղամասի հ.44-4 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին» h.3765-Ա որոշման մեջ «4650.0» թիվը փոխարինել «4350.0» թվով:
4. Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 5-ի «Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ տարածքի հ.38 հասցեում գտնվող հողամասի համար հատակագիծ թողարկելու մասին» h.196-Ա որոշումը լրացնել նոր՝ 2.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ տարածքի հ.38 հասցեում գտնվող 660.10քմ մակերեսով հողամասի գործառնական՝ նշանակությունը ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:»:
5. Երևանի քաղաքապետի 2019 թվականի հուլիսի 22-ի հ.2570-Ա որոշման 9-րդ կետում՝ <<«Խարիսխ» ՍՊԸ>> բառերը փոխարինել <<«Խարիսխ» համահայկական, մշակութային բարեգործական հիմնադրամ>> բառերը:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ