Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2953-Ա 15.08.2019թ.

 

ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ,
ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միքայել Մանուկյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998 թվականի նոյեմբերի 20-ի հ. 966 որոշման հիման վրա, Գյուլբենկյան փողոցի հ. 43 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 09.04.1999թ. հ.0143319 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Գյուլբենկյան փողոցի հ.43 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 653030 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ. 41–Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Միքայել Մանուկյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գյուլբենկյան փողոցի հ.43 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 30քմ մակերեսով հողամասի համար 04.03.1999թ. կնքված վարձակալության հ.փբ-1886 03/377 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<< Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը:>>.
2) պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում՝ իրականացնել կապիտալ շինարարություն)>> բառերը.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված գույքը` հօգուտ Վարձատուի>> բառերը.
4) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի` նախապես տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով լուծել պայմանագիրը:>>.
<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն`վարձատուի դիմումի հիման վրա:>>.
5) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում է 14824 /տասնչորս հազար ութ հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 16476 դրամ:>>.
6) պայմանագրի 13-րդ կետում <<103004220044>> թիվը փոխարինել <<900035311027>> թվով.
7) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում <<0,25%>> թիվը փոխարինել <<0,05 %>> թվով.
2. Միքայել Մանուկյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Գյուլբենկյան փողոց, հ.43 շենք, ավտոտնակ հ.23>> հասցեն։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշնարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ