Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2965-Ա 16.08.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի Հ.1015-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› օրենքի 33-րդ հոդվածով`
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 2-ի ‹‹Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին›› հ. 1015-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ‹‹Արմեն Հովհաննիսյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար›› բառերը փոխարինել ‹‹Գևորգ Գևորգյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ›› բառերով.
2) ‹‹Ազնիվ Բաղդիշյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ›› բառերը փոխարինել ‹‹Լիանա Դավթյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ›› բառերով.
3) ‹‹Նելլի Ղալաչյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխա-տակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի համակարգչային տեխնիկայի օպերատոր-գործավար›› բառերը փոխարինել ‹‹Լիանա Պողոսյան մանկավարժ- հոգեբան›› բառերով:

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ