Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2970-Ա 16.08.2019թ.

«ԵՐԵՎԱՆԻ Հ.30 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ԱՄՐԱՑՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը.
1.Թույլատրել «Երևանի հ.30 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իրենց անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, Կոմիտասի պողոտայի հ.58/4 շենքից՝ 310.13 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի համար 2019թ. հուլիսի 1-ից մեկ տարի ժամկետով «Մանկության արահետ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ հետևյալ պայմաններով.
1) տարածքը տրամադրվում է վարձակալության՝ կրթական գործունեություն իրականացնելու համար՝ շաբաթը 5 օր, ժամը 0830-1830,
2) վարձակալը սույն որոշմամբ և պայմանագրով սահմանված վարձավճարը վճարում է սկսած՝ 01.07.2019թ.,
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը,
4) հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը՝ տարեկան վարձավճարի չափը սահմանել 1 400 000 ՀՀ դրամ,
5) վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում՝ պետական գրանցման,
6) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում է վարձակալի հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում վարձակալության պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցումը չապահովելու դեպքում, պայմանագիրը համարվում է առոչինչ։
3.Հանձնարարել «Երևանի հ.30 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին.
1) համաձայն սույն որոշման՝ ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը, դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության և անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները,
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ:
4. Ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ