Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2974-Ա 16.08.2019թ.

«ՇՏԱՊԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի խնդրանքը, «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 25.07.2019թ. տրված գնահատման հաշվետվությունը, Երևանի քաղաքապետի տեղակալի 26.07.2017թ. հ.02/10-62983հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2017թ. օգոստոսի 1-ի հ.2640-Ա որոշումը.
1. Թույլատրել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևան, Թևոսյան փողոցի հ.5 շենքի տարածքից (վկայական հ.551668)՝ 167.8քմ մակերեսի համար ԱՁ Ռուբեն Մկրտչի Մանուկյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի՝ ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1) տարեկան վարձավճարի չափը սահմանել 1.440.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2019 թվականի օգոստոսի 15-ից ծագած հարաբերությունների նկատմամբ.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենին.
1) սույն որոշման համաձայն՝ ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ.
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ