Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2975-Ա 16.08.2019թ.

«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հեդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի խնդրանքը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրված հ.13/833/19 գնահատման հաշվետվությունը, Երևանի քաղաքապետի տեղակալի 26.07.2019թ. հ.02/10-66215հ գրությամբ տրված դրական կարծիքը և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2017թ. փետրվարի 6-ի հ.300-Ա որոշումը.
1. Թույլատրել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Արտաշիսյան փողոցի հ.46/ շենքի տարածքից (հ.26092012-01-1321 վկայական)՝ 44.1քմ մակերեսով տարածքի համար «Մեգարոն» ՍՊԸ-ի հետ կնքել նոր վարձակալության պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի՝ սննդի առևտուր կազմակերպելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1) տարեկան վարձավճարի չափը սահմանել 1.680.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները տարածվում են կողմերի միջև 2019 թվականի հունիսի 19-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենին.
1) սույն որոշման համաձայն՝ ապահովել վարձակալության պայմանագրի կնքումը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանի վրա։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ