Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2981-Ա 19.08.2019թ.

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.14 ՇԵՆՔ Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԼԻԼԻԹ ՎԼԱԴԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՎԱԶԳԵՆԻ ԳԱԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.07.2019թ. տրված հ.18-06/ԲՕ-48 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐՄԵՆ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ ԷՌՆԵՍՏԻ» ԱՁ-ի կողմից 24.06.2019թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձանց դիմումը (25.06.2019թ. հ.Գ-4383).
1. Երևան, Կենտրոն Իսահակյան փողոցի հ.14 շենք հ.1 հասցեում՝ քաղաքացիներ Լիլիթ Վլադիկի Հարությունյանի և Անահիտ Վազգենի Գալոյանի կողմից ինքնակամ իրականացրած 4.2 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /աստիճան/) (սեփականության իրավունքի գրանցման 30.05.2014թ. հ.30052014-01-0075 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 67200 (վաթսունյոթ հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ