Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2982-Ա 19.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ Հ.32/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՈՒԿ ՌՈՒԲԵՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մանուկ Ռուբենի Բադալյանի (ծնված 05.04.1956թ.) դիմումը։ Երևանի Արտաշատի խճուղու հ.32/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 751.42քմ(որից 8.84 քմ-ն ծանրաբեռնված է ջրատարով և տրամադրման ենթակա չէ), որից 502.75քմ մակերեսով հողամասը Մանուկ Ռուբենի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 01.10.2018թ. հ.01102018-01-0234):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.04.2019թ. հ.1-0434, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.05.2019թ. հ.8234 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.08.2019թ. հ.20-Ել-1381 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արտաշատի խճուղու հ.32/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Արտաշատի խճուղու հ.32/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մանուկ Ռուբենի Բադալյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 502.75քմ մակերեսով հողամասին կից 239.83քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 239.83քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ