Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2985-Ա 19.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.4919-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով ըստ օրենքի 11.07.2019թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, Անուշավան Ավագյանի դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Երևանի Խորենացու փողոցի 4-րդ նրբանցքի հ.67/2 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, Անուշավան Արամի Ավագյանի, Արփիկ Արամի Ավագյանի, Սուսան Մայիսի Մամյանի, Արայիկ Անուշավանի Ավագյանի, Արամ Անուշավանի Ավագյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.4919-Ա որոշման վերնագրից, նախաբանի 2-րդ նախադասությունից, 1-ին կետից հանել «Արփիկ Արամի Ավագյանի» բառերը նախաբանի 1-ին նախադասությունից հանել «Արփիկ Արամի Ավագյանի (ծնված 05.05.1930թ.)» բառերը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ